Move2Armenia Catalog&FAQ
Մենք շփվում ենք տարբեր ոլորտների պետական կազմակերպությունների և փորձագետների հետ՝ ձեզ համար հավաքագրելով արդիական հարցերի պատասխաններ: ՀՏՀ պորտալում դուք կիմանաք, թե որտեղ գտնել բնակարան և վարձակալել ավտոմեքենա, ինչպես տեղափոխել կենդանիներին Հայաստան, որքան կարելի է մնալ երկրում և Ինչպես վճարել հարկերը:

Իսկ մեր կատալոգում դուք կգտնեք ընկերություններ և մասնագետներ, որոնց մենք ընտրում և անձամբ ստուգում ենք:
Move2Armenia Career
Մենք օգնում ենք ընկերություններին և աշխատակիցներին գտնել միմյանց. տեղադրում ենք թափուր աշխատատեղեր, օգնում ընկերություններին ընտրել անձնակազմ, անցկացնում ենք երկրի ամենամեծ կարիերայի փառատոնները:

Համագործակցում ենք հայկական և միջազգային ընկերությունների հետ ամենատարբեր ոլորտներից՝ ՏՏ, կրթություն, ռեստորանային և հյուրանոցային բիզնես, բանկեր և հեռահաղորդակցություն:
2000+
ստուգված ընկերություններ
80+
ընկերությունների կատեգորիաներ
160+
փորձագիտական հոդվածներ
5
աշխատանքի տոնավաճառներ
1000+
մարդ աշխատանք է գտել
250+
գործատուներ
Move2Armenia Culture
Ռելոկանտներին և հայրենադարձներին ծանոթացնում ենք Հայաստանի մշակույթին. կազմակերպում ենք հայոց լեզվի անվճար դասընթացներ, պատմության դասախոսություններ, սովորեցնում ենք ազգային պարեր և խոհարարություն, տանում ենք թանգարաններ էքսկուրսիաների:

Մենք ուզում ենք, որ Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր ոք կարողանա ավելի արագ հարմարվել երկրում և սիրել իր նոր տունը։
Move2Armenia App
Հայաստանի բոլոր իրադարձությունները՝ խոշոր փառատոններից մինչև անդերգրաունդ համերգներ՝ մեր հավելվածում: Փնտրե՛ք իրադարձություններ 45 քաղաքներում՝ օգտագործելով հարմար զտիչներ՝ ըստ թեգերի, բաժինների և ձեր նախասիրությունների:

Հավելվածը հասանելի է 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն
5
տեսակի դասընթացներ
750+
աշակերտներ և էքսկուրսանտներ
60+
դասընթացներ և էքսկուրսիաներ
80+
միջոցառումներ շաբաթական
45
քաղաքներ
300+
թեգեր
Move2Market
Move2Armenia Market-ը հարթակ է Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու համար։ Մենք օգնում ենք զարգացնել տեղական DIY բրենդները և կազմակերպում ենք կանոնավոր մարկետներ՝ վարպետության դասերով, դասախոսություններով, երաժշտությամբ, գունագեղ դեկորով և ստեղծագործող հանդիսատեսով:

Մեր նպատակն է օգնել Հայաստանի տեղական և ռելոկանտ բրենդներին զարգացնել իրենց բիզնեսը, հայտնել իրենց մասին և վաճառել յուրահատուկ ապրանքներ:
Move2Armenia Business
Զբաղվում ենք Հայաստանում բիզնեսի իրավաբանական և հաշվապահական ուղեկցմամբ: Աջակցություն ենք տրամադրում գործարարներին բոլոր փուլերում. կօգնենք գրանցել բիզնեսը, բացել հաշիվներ, ընտրել կապալառուներ և ստանալ արտոնություններ պետությունից:

Մենք երաշխավորում ենք խնդիրների լայն շրջանակի լուծում՝ բիզնեսի կայուն զարգացման հնարավոր ռիսկերի և հնարավորությունների մանրամասն գնահատմամբ:
5
մարկետ
170+
տեղական բրենդներ
10 000
հյուրեր
150+
տեղափոխված բիզնես
700+
խորհրդատվություն
5
միջոցառում բիզնեսի համար
Yerevan Car
Ավտոմեքենաների վարձույթ Երևանում: Կձևակերպենք փաստաթղթերը 5 րոպեում, անվճար կառաքենք և կվերցնենք ձեզ հարմար վայրից: Առաջարկում ենք վերադարձի ճկուն պայմաններ՝ առանց տուգանքների, ինչպես նաև զեղչեր երկարաժամկետ վարձակալելու դեպքում։ Մեր ավտոպարկի բոլոր մեքենաները գտնվում են գերազանց վիճակում՝ թե՛ տեխնիկապես, թե՛ արտաքնապես:

Մեր ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն անձնագիր և վարորդական իրավունք:
5
րոպե փաստաթղթերը ձևակերպելու համար
24/7
կապի մեջ
40%
զեղչ երկարաժամկետ վարձակալության դեպքում
րոպե
փաստաթղթերը ձևակերպելու համար

Հեռախոս: +374 (41) 77-98-80
Էլ.փոստ: info@move2armenia.am
Ներբեռնել
հավելվածը